top of page

20 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր` պահելով նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքը

  • Zohrap Amiryan
  • 7 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Ես հարգել և հարգում եմ այն մարդկանց, որոնք անկեղծ մտածում են, որ Արցախի խնդրի հարցում փոխզիջումներ պետք չեն, Հայաստանի շրջափակումն էլ` ոչինչ։ Դա հարգանքի արժանի կարծիք է։ Բայց մոռացել ե՞ք, որ միայն այն բանի համար, որ 20 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր` պահելով նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքը գումարած Լաչինի և Քարվաճառի շրջանները` հասնել ոչ միայն խաղաղության, այլև ապաշրջափակման, միայն այդ առաջարկի համար բազմաթիվ գործիչներ Տեր-Պետրոսյանին մեղադրում էին այն բոլոր բաներում, որում հնարավոր է մեղադրել։

Այսօր Սերժ Սարգսյան (չգիտես, թե ում անունից) արդեն իսկ համաձայնվել է հանձնել ոչ միայն Հորադիզը, Աղդամը կամ Ջրականը, այլև Լաչինի և Քարվաճառի շրջանները։ Իսկ փոխարենը Հայաստանը ի՞նչ է ստանալու և ի՞նչ երաշխիքներով` ոչ ոք չգիտի։

1997-ին «Չզիջող» բոլոր քաղաքական գործիչները, որոնք Սերժի վերջին ելույթից հետո ծպտուն չեն հանում, քաղաքական մարմնավաճառներ են։ Չէ, իրենք «Հայրենասեր» էլ են, բայց միայն երբեմն են «Հայրենասեր»` մինչև լավ գին կամ պաշտոն տվող կլինի։ Բա չգիտեի՞ք` գիտությունը դեռ չի հայտնաբերել անբարոյականության սահմանները։

Комментарии


bottom of page