top of page

«Հիմնադրամները կոռուպցիայի աղբյուր են». Արամ Մանուկյանը լքեց դահլիճը (տեսանյութ) | Ա1+

  • Zohrap Amiryan
  • 7 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱԺ-ում այսօր «Տարածքային կառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ կոնկրետ առաջարկներ ունի. «Օրենքում գրված Վանաձորի ու Գյումրիի քաղաքապետարանների կայքերի հասցեները պետք է հանեք միանգամից, քանի որ օրենքում չի կարելի գրել, դա օրենքի նյութ չէ: Կարող է՝ վաղը հինգ հասցե ունենան: Մի քիչ ճկուն է պետք լինել. կայքը փոխելու համար պետք է օրենքի փոփոխությամբ գաք նորից ԱԺ: Այնուհետեւ, նա անդրադարձավ հիմնադրամներին. «Դառը փորձ ունենք այդ մասով. հիմնադրամները հանեք: Օրինակ՝ Երեւանի հիմնադրամը խայտառակություն է՝ կոռուպցիայի մեծ աղբյուր է. ցանկացած մարդ, փոքր տնակ քանդելու համար, մինչեւ այդ հիմնադրամի թրի տակով չանցնի, չի կարող դա անել»:

Comments


bottom of page