top of page

9 ամենատարածված «անկողնային» խնդիր, որը անհանգստացնում է ընտանեկան զույգերին Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 7 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Հոգեբանները պատմել են, թե որ խնդիրներն են ամենից շատ անհանգստացնում ընտանեկան զույգերին և ինչն է խնագարում նրանց սեռական կյանքին: Չի ստացվում տրամադրվել սեքսով զբաղվելուն. այս դեպքում, որքան էլ տարօրինակ է հնչում, կօգնի սեռական կյանքը պլանավորելը, ինչը կօգնի նախօրոք պատրաստվել և որևէ յուրահատուկ քայլ մտածել: Անհրաժեշտ է սեռական կյանքն ավելի բազմազան դարձնել: Տղամարդը զգացմունքային չէ. տղամարդիկ հաճախ անկողնում կոպիտ են լինում, քանի որ առաջնորդվում են կոպտության մասին կարծրատիպերով կամ պարզապես չգիտեն, թե ինչպես այլ կերպ դրսևորեն իրենց զգացմունքները: Կանայք տխրում են, երբ զուգընկերը նախաձեռնող չի լինում. ամեն ինչ կախված է տղամարդու բնավորությունից, սակայն պետք չէ եսասիրության պատճառով փչացնել հարաբերությունները: Անհրաժեշտ է ամեն ինչ պահել վերահսկողության տակ: Զույգն ունի ռոմանտիկայի կարիք. անհրաժեշտ է հիշել, թե ինչպես են սկսվել հարաբերությունները, կրկին կազմակերպել հանդիպումներ, զբոսանքներ ու ֆիլմի դիտումներ: Կինը ցանկանում է երեխա ունենալ և ճնշում է տղամարդուն. տղամարդը իրեն զգում է ինչպես անհրաժեշտության դեպքում սերմնահեղուկ տրամադրող սարք: Անհրաժեշտ է շեղել նրա ուշադրությունը, ինչը կարելի է անել գրավիչ նեքնազգեստի օգնությամբ: Երեխայի ծնունդը բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա. զույգը պարզապես ունի ուշադրության ու էմոցիոնալ կապի կարիք: Անհրաժեշտ է միասին զբաղվել երեխայի խնամքով և հաճախ գրկախառնվել ու դիպչել միմյանց: Կինն իրեն զգում է թերագնահատված. Պետք չէ լռել և պարզապես հանդուրժել: Անհրաժեշտ է խոսել և ամեն ինչ պարզաբանել: Տղամարդը չափազանց շուտ է բավարարվում. այս խնդիրն այժմ լուծելի է և պարզապես անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել: Որևէ մեկին չի բավարարում սեքսը. անհրաժեշտ է նստել, միասին ծրագրել սեռական կյանքը և փորձել գալ փոխզիջման:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page