Поиск
Եվրամիությունը վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի և Վրաստանի հետ(տեսանյութ)|Ազատություն ռ/կ
- Zohrap Amiryan
- 8 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Ուկրաինայի և Վրաստանի համար Եվրամիության հետ վիզաների ազատականացման գլխավոր խոչընդոտն արդեն վերացված է, և ամենայն հավանականությամբ մինչև հաջորդ տարվա գարուն Բրյուսելը թույլ կտա երկու երկրների քաղաքացիներին առանց արտոնագրի մտնել Շենգենյան տարածք: Ժամեր առաջ հայտարարվեց, որ Եվրախորհրդարանն ու Եվրամիության անդամ երկրները փոխհամաձայնության են եկել մինչ օրս գործընթացին խանգարող գլխավոր հարցում՝ մշակել են հստակ մեխանիզմ, որը հնարավորություն կտա չարաշահումների դեպքում ժամանակավորապես սառեցնել վիզաների ազատականացումը:
Comments