Поиск
Նոր մանրամասներ Վիգեն Սարգսյանին սպասարկող մեքենաներից մեկի վթարից. ովքեր են զոհվածները
- Zohrap Amiryan
- 8 дек. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաներից մեկը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում շրջվել է ձորը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ալթունյանը, պատահարի հետևանքով զոհվել են վարորդ Արմեն Լուսիկյանն ու անվտանգության աշխատակից Ալեքսանդր Սիմոնյանը: «Երկու զոհերն էլ պայմանագրային զինծառայողներ էին: Ճշտվում է` եղե՞լ են արդյոք մեքենայում այլ անձինք: Վիգեն Սարգսյանը մեքենայում չի եղել»,-ասաց նա:
Comments