«Պարոն Գասպարյան արթնացրու խիղճդ, իմ երեխային գտիր տուր ինձ»(տեսանյութ)|Ա1+
- Zohrap Amiryan
- 8 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Կապանից Երևան ժամանած Էմմա Հարությունյանը կառավարության շենքի առջև բողոքում է ոստիկանության և դատախազության անգործությունից: Նրա միակ որդին՝ Արա Խաչատրյանը, վեց տարի առաջ կորել է. «2011 թվականի հունիսի 2-ին իմ տղային իմ աչքի առաջ ընկերները վերցրել են տարել, բայց ոստիկանությունը, դատախազությունը գրել են, թե նա անհայտ կորած է: Իմ որդին անհայտ չի կորել, նրան առևանգել է ամենամոտ ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը և Արտավազդ Հարությունյանը: Իմ աղջիկը հարցրել է Գարիկին՝ ուր է իմ եղբայրը, նա պատասխանել է, թե տես՝ հաջորդը դու չլինես: Ես դա ներկայացրել եմ ոստիկանություն, ոչ մի անգամ նրան չեն հարցաքննել, Մոսկվայում հանգիստ ապրում է»,-նշեց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ իր որդին չափված-ձևված տղա է եղել, որևէ խնդիր չի ունեցել:
Comments