top of page

Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը. «Ժամանակ»

  • Zohrap Amiryan
  • 8 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան նախօրեին կայացած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները։ Ըստ էության` այս հանդիպումը վերջակետ է դրել բոլոր կասկածներին, և Սերժ Սարգսյանն անձամբ է փորձել հասկանալ Ծառուկյանի իրական սպասումները առաջիկա ընտրություններից։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին նույնիսկ առաջարկել է ՀՀԿ-ի հետ միասնական դաշինքով մասնակցել ընտրություններին, ինչին, ըստ նախնական տեղեկությունների, դեմ է եղել Ծառուկյանը, որը որոշել է առաջիկայում հանդես գալ չափավոր ընդդիմադիր դիրքերից։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ

Comments


bottom of page