top of page

Այսօր մահացած զինծառայողը բանակ էր զորակոչվել հուլիսի 22-ին. ծնողներին հայտնել են որդու մահվան լուրը

  • Zohrap Amiryan
  • 8 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Դեկտեմբերի 8-ին` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը բանակ էր զորակոչվել 2016 թվականի հուլիսի 22-ին,-այս մասին տեղեկացանք Tert.am կայքից, որին հայտնել էին Դիլիջանի տարածքային զինվորական կոմիսարիատից: Զինկոմիսարիատից հայտնել էն, որ Ալբերտ Պոստոլոկյանի ընտանիքի անդամներն այս պահի դրությամբ գտնվում են զինկոմիսարիատում և տեղյակ են պատահածի մասին: Դիլիջանի քաղաքապետարանից հայտնել էն , որ Ալբերտ Պոստոլոկյանը Դիլիջան քաղաքի բնակիչ է: Ֆեյսբուքի իր էջում վերջին գրառումը Ալբերտ Պոստոլոկյանը լուսանկար է հրապարակել, որում գրված է. «Մենք քիչ ենք, բայց հայ ենք»:

Comments


bottom of page