top of page

Երեք անվտանգ դիրքեր՝ հղիության ընթացքում սեքսով զբաղվելու համար (18+)

  • Zohrap Amiryan
  • 7 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Մասնագետները պնդում են, որ հղիությունը խոչընդոտ չէ սեքսով զբաղվելու համար: Եթե սեռական ցանկությունը չի նվազում, ապա հետևելով անվտանգության որոշակի կանոնների, զույգը կարող է շարունակել լիարժեք կյանքով ապրել:

-Դեմքով դեպի իրար

Երբ կինը նստած է տղամարդու ծնկներին, համարվում է հղիության ընթացքում ամենահանգիստ և բարենպաստ սեքսուալ դիրքերից մեկը: Այս դիրքը հնարավորություն է տալիս սեքսի ընթացքում համբուրվել և մեկը մյուսի աչքերին նայել: Կինը կարող է մոտենալ տղամարդուն և գրկել նրան պարանոցից կամ հետ նետվել` ապավինելով ձեռքերին: Տղամարդը պետք է գրկի կնոջն իրանից: Այս դիրքով կինը ամբողջությամբ նստում է տղամարդու ծնկներին:

-Տղամարդը հետևից

Այս ստանդարտ դիրքով կարող եք զուգընկերոջ հետ վայելել սեքսը նույնիսկ հղիության իններորդ ամսում: Կինը ծնկներով նստում է` մեջքով դեպի տղամարդը, իսկ տղամարդը բռնում է կնոջ ազդրերից: Այս դիրքը շատ հարմար է` չնայած նրան, որ կնոջ համար ակտիվ է համարվում:

-Գայթակղիչ դիրք` մի կողքի վրա

Այս դիրքը հղի կանանց ավելի հաճախ խորհուրդ են տալիս սեքսապաթոլոգները: Գայթակղիչ դիրքը, երբ տղամարդը գրկում է կնոջը հետևից` մի կողմի վրա պառկած, երկու զուգընկերոջ համար էլ հարմարավետ է համարվում: Այս դիրքով սեքսը շատ ակտիվ չի լինի, ավելի շուտ` դանդաղ և չափված:

Աղբյուրը ' panorama.am

Comments


bottom of page