Поиск
Մահվան ելքով վրաերթ Հյուսիսային ավտոկայանի դիմաց. հետիոտնը տեղում մահացել է (տեսանյութ) | Գ. Շամշյան
- Zohrap Amiryan
- 9 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ղալթախչյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 34 NՏ 634 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/12/08/103504/
Comments