Մի հատ չնայե՞նք Թուրքիայի պատմությանը. «Ակօսի» գլխավոր խմբագրի պատասխանը Թուրքիայի փոխվարչապետի «գյա
- Zohrap Amiryan
- 9 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Ստամբուլում գործող հայկական «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանն արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի՝ «Մեզ համար անկախությունը գյավուրին գյավուր ասել կարողանալն է» աղմկահարույց հայտարարությանը: «Ակօսի» խմբագիրը հռետորական հարց է ուղղել փոխվարչապետին, թե ինչու է վերջինս «իմպերիալիստ», «դաժան» կամ «բռնակալ» բառերը նախընտրում արտահայտել հենց «գյավուր» բառով, այլ ոչ թե ուղիղ ձևակերպմամբ: Տանձիկյանն իր հոդվածում հիշեցրել է փոխվարչապետին իրենց նախնիների բռնակալության և դաժանության հարուստ փորձն ու ընդգծել, որ հենց նմանատիպ ձևակերպումներով են այդ երկրի քաղաքական գործիչներն ատելություն և անհանդուրժողականություն սերմանել հասարակ ժողովրդի մեջ: «Բռնակալներին, դաժաններին ու իմպերիալիստներին տրված անվանում է ասում... Շատ լավ, այդ դեպքում մի հատ չնայե՞նք Թուրքիայի և Օսմանյան կայսրության պատմությանը: Ըստ Ձեզ՝ դաժանություն և բռնակալություն չի՞ եղել Օսմանյան պատմության ընթացքում, հարգելի՛ Քուրթուլմուշ: Մյուս ժողովուրդներին էլ մի կողմ դնենք, օսմաններն իրենց իսկ մարդկանց քի՞չ են հալածել: Անգամ սեփական փոքր եղբայրներին, երբեմն անգամ մի անգամից տասնյակ եղբայրներին չե՞ն խեղդել: Իսկ Օսմանյան կայսրության վերջին՝ աբդուլհամիդյան շրջանի վրա իր կնիքը թողած կոտորածների հետ ի՞նչ ենք անելու: 1915-ը, 1938-ը (նկատի ունի 1937-38թթ.-ին Դերսիմի ալևիների և հայերի կոտորածները) չեմ էլ հաշվում նույնիսկ», - գրել է Տանձիկյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comments