Поиск
Գիրքը գրադարան է վերադարձվել 120 տարի անց միայն
- Zohrap Amiryan
- 9 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Armedia.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում գտնվող Հերեֆորդի դպրոցական գրադարանից գրեթե 120 տարի առաջ վերցված գիրքը հետ է վերադարձվել։
Արթուր Բոյկոտը, ով 1886-1894 թվականներին սովորել է Հերեֆորդի դպրոցում, դեռ 19-րդ դարի վերջին ընթերցելու նպատակով գրադարանից վերցրել է «Միկրոսկոպն ու դրա բացահայտումները» վերնագրով գիրքը, սակայն այդպես էլ չի վերադարձրել այն։
Նրա թոռնուհի Ալիսա Ջիլետը այն գտել է հին գրքերի մեջ և որոշել է ետ վերադարձնել։ Գրադարանը չի տուգանել նման հին իրադարձության համար։
Սակայն ուշագրավ է, որ եթե գրադարանն ամեն ուշացրած օրվա համար գանձեր նախատեսված 0.21 դոլարը, ապա ընդհանուր տուգանքը կազմելու էր 9402 դոլար։
Comments