top of page

Հայաստանում բնական ճանապարհով ծնված եռյակը 1 ամսական է ու վաղը դուրս կգրվի հիվանդանոցից (տեսանյութ)|

  • Zohrap Amiryan
  • 8 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Հայաստանում բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, ծնված եռյակն այսօր դարձավ 1 ամսական: Երեխաների երիտասարդ մայրը՝ Հասմիկ Փահլևանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անսահման երջանիկ է իր փոքրիկ գեղեցկուհիների համար: Նշենք, որ երեք երեխաներն էլ աղջիկներ են, որոնց ծնողները անվանել են Անգելինա, Արիանա ու Յանա: Երեխաները մինչ այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ «Մուրացանի» մանկական հիվանդանոցում: Հասմիկ Փահլևանյանն ասաց, որ իրենց վաղը դուրս են գրելու հիվանդանոցից: Նշենք, որ եռյակ ունեցած ընտանիքն ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Մանրամասները Tert.am կայքում

Comments


bottom of page