Поиск
Գյումրիում ցրտահարությունից մահացածը ազատամարտիկ էր|Hraparak.am
- Zohrap Amiryan
- 8 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Hraparak.am- գրում է.
Այսօր վաղ առավոտյան Գյումրու Տերյան 99/7 հասցեում հայտնաբերվել է ցրտահարությունից մահացած 1958թ-ին ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Արտավազդ Հարությունյանի դին: Վերջինս ապրում էր նույն փողոցի կիսախարխուլ տնակներից մեկում՝ սոցիալապես ծանր պայմաններում: Տղամարդն արդեն 5 տարի է ՝միայնակ էր, կինը մահացել է, այլ ազգականներ չունի: Ծանոթներից տեղեկացանք, որ Արտավազդ Հարությունյանը ազատամարտիկ էր: Վերջերս առողջական լուրջ խնդիրների պատճառով տեղափոխել էին հիվանդանոց, սակայն ինչպես հարևաններն ասացին, տեր կանգնող չուներ, որպեսզի հետևողական լինեին: Արևիկ Հակոբյան Գյումրի
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Comments