top of page

Հրաշալի բաղադրատոմս՝ դեմքի անցանկալի մազածածկույթից ազատվելու համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 9 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Կանայք իրենց շատ անհարմար են զգում, եթե դեմքին կա անցանկալի մազածածկույթ: Բարեբախտաբար, ներկայում այդ մազածածկույթից ազատվելու բազմաթիվ միջոցներ կան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցանկալի մազածածկույթից ազատվելու լավագույն եղանակներից մեկը:

Այս միջոցը կօգնի խնայել գումարը և չվատնել այն թնկարժեք գեղեցկության սրահների և կոսմետիկ պրոցեդուրաների վրա: Այս բաղադրատոմսի շնորհիվ կարելի է ստանալ հարթ մաշկ ընդամենը մի քանի րոպեում:

Բաղադրությունը.

· 1 թեյի գդալ թարմ սերուցք,

· 1 թ.գ. քրքում (փոշի),

· ½ բաժակ կաթ,

· ½ բաժակ սիսեռի ալյուր:

Օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, մինչև դառնա մածուկանման զանգված: Մածուկը մազերի աճի ուղղությամբ քսել մաշկին, թողնել 30 րոպե, այնուհետև տրորելով շփել մազերի աճի հակառակ ուղղությամբ: Պրոցեդուրան ավարտելուց հետո լվանալ մաշկը գոլ ջրով:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page