top of page

Մասուրի օգտակարությունը կանանց օրգանիզմի համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 10 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Կանանց օրգանիզմի համար մասուրն անչափ օգտակար է: Այն հագեցնում է օրգանիզմը օգտակար վիտամիններով ու միկրոտարրերով, ինչպես նաև պատրաստում է օրգանիզմը տարվա ցուրտ եղանակներին:

Չորացրած մասուրը կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից: Կարելի է նաև մասուրն ամռան վերջին հավաքել և չորացնել ձմռան համար:

Մասուրի օգտակար հատկությունները

1. Մասուրն օգտակար է հղիների համար

Մասուրի թուրմը շատ օգտակար է հղի կանանց համար: Այն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, կանխում է մրսածությունն ու գրիպը, իսկ դրա բաղադրության մեջ պարունակվող վիտամին C-ն ամրապնդում է իմունային համակարգը:

2. Օգնում է նիհարել

Մասուրով թեյը ոչ միայն շատ համեղ է, այլև օգտակար է կազմվածքի համար: Շնորհիվ իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների՝ այն բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, մաքրում է օրգանիզմը շլակներից ու տոքսիններից:

3. Նպաստում է կանանց առողջության բարելավմանը

Մասուրը հարուստ է շաքարով, պեկտիններով, դաբաղանյութերով, օրգանական թթուներով, եթերայուղերով և շատ այլ նյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում կանանց առողջության վրա: Մասուրի հյութը հաճախ օգտագործվում է արգանդի արյունահոսությունների ժամանակ:

4. Իջեցնում է արյան ճնշումը

Մասուրի եփուկը շատ օգտակար է արյան գերճնշումից տառապողների համար, քանի որ նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը: Բացի այդ, այն բարելավում է ախորժակը և ունենում է միզամուղ ու լեղամուղ ազդեցություն:

Ինչպես ճիշտ թրմել մասուրը

2 ճաշի գդալ մասուրը մանրացնել, ավելացնել 200 մլ ջուր և 8-10 րոպե եփել: Այնուհետև թողնել 10 րոպե թրմվի, քամել և խմել: Կարելի է նաև օգտագործել մեղրի հետ:

նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page