top of page

Forbes-ը ներկայացրել է ամենից շատ դիտված տեսահոլովակները

  • Zohrap Amiryan
  • 9 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Ամերիկյան Forbes ամսագիրը ներկայացրել է YouTube տեսահոսթինգում տարվա ընթացքում ամենից շատ դիտումներ ունեցած երաժշտական տեսահոլովակների թոփ տասնյակը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, առաջատար տասնյակը գլխավորել է Fifth Harmony ամերիկյան խմբի Work from Home ստեղծագործության տեսահոլովակը, որը մեկ միլիարդից ավելի դիտումներ է ունեցել:

Երկրորդ տեղում է հայտնվել շոտլանդացի երաժիշտ Քելվին Հարիսի և Ռիհաննայի This Is What You Came For խորագրով տեսահոլովակը, իսկ առաջատար եռյակը եզրափակել է ամերիկացի Նիքի Ջեմի Hasta El Amanecer ստեղծագործությունը:

Ամենից շատ դիտումներ ունեցած տեսահոլովակների շարքում են հայտնվել The Chainsmokers ամերիկյան դուետի Closer, Ռիհաննայի և Դրեյքի Work, Մայք Պոզների I Took A Pill In Ibiza, Սիայի և Շոն Փոլի Cheap Thrills, Coldplay ռոք խմբի Hymn For The Weekend և Twenty One Pilots խմբի Heathens ստեղծագործությունները:

Նյութը Tert.am

Comments


bottom of page