Поиск
Հրդեհ ավտոմեքենայում
- Zohrap Amiryan
- 11 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանված «Opel Vectra B» մակնիշի 35 AR 034 պետհամարանիշով ավտոմեքենայի ետնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.41-ին, մարվել` 16.12-ին:
Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը՝ մասնակի:
Comments