Երևանի դպրոցներից մեկում տնօրենը ուսուցչից 300 հազար դրամ է պահանջում ՝ժամեր տալու համար.Պետրոս Ղազա
- Zohrap Amiryan
- 11 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Երևանի դպրոցներից մեկում տնօրենը ուսուցչից 300 հազար դրամ է պահանջում ՝ժամեր տալու համար։ Ուսուցիչն էլ ոսկե զարդ է գնում 280 հազար արժողությամբ ,պակաս 20000 էլ դնում ծրարի մեջ և տալիս տնօրենին։ Տնօրենը հետ է վերադարձնում ՝ ասելով ՝տվեք գումարը ,ես իմ ճաշակով ինձ զարդ կգնեմ։ Ճարահատյալ ուսուցիչը տանում է զարդը հետ վերադարձնելու, բայց ոսկերիչն ասում է ՝ որպես զարդ չի կարող հետ վերցնել,միայն լոմի փող կտա՝ 60 000 պակաս։ Ու էս ուսուցիչը սկսում է դեսուդեն բողոքել ոսկերչից ՝ինչի արդյունքում պատմությունը հասնում է ինձ ))) Ու էս ուսիցիչն ու տնօրենը շարունակում են սերունդ կրթել։ Իսկ էսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն ա!!!!
Comentários