ՊԱՆՐՈՎ ՌԱՎԻՈԼԻ
- Zohrap Amiryan
- 11 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Ինչպես պատրաստել պանրով ռավիոլի
Ալյուրն ու սպիտակաձավարը մաղել, բլրակ անել սեղանի վրա: Սպիտակաձավարը պետք է շատ մանր լինի: Բլրակի վրա փոս անել և ձու ջարդել մեջը: Ավելացնել բուսայուղ և աղ: Ձեռքով խմորը հունցել ոչ պակաս, քան 10 րոպե: Խմորը խփել սեղանին, մինչև լրիվ հարթ և էլաստիկ դառնա: Փաթաթել պոլիէթիլենային տոպրակի մեջ և դնել սառնարան կես ժամով: Ռավիոլիի խմորը սիրում է սառնություն: Խորհուրդ է տրվում անգամ հունցելիս ձեռքերը թրջել սառը ջրով: Սեղանին խմոր ցանել, խմորը շատ բարակ բացել: Խմորը մաս-մաս բացել, որ չչորանա: Կանաչին լվանալ, մաքրել, չորացնել և կտրատել: Պանիրը ձեռքով մանրացնել: Խառնել կանաչին, պանիրը, ձուն, աղ ցանել, կրկին խառնել: Բացված խմորից 7,5 սմ տրամագծով շրջանակներ կտրատել: Ամեն խմորի շրջանակի մեջ դնել 3/4 թ. գդ. միջուկ: Եզրերը թրջել, կիսաշրջանի պես փակել ծայրերը: Եփել եռացող աղի ջրի մեջ 3-4 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով ռավիոլի

ความคิดเห็น