Հնդկաստանում կյանքից հեռացած նահանգապետի կորստի վշտից մահացածների թիվը հասել է 470-ի
- Zohrap Amiryan
- 11 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Հնդկաստանի Թամիլանդ նահանգի նահանգապետ Ջայարամ Ջալիլալիտայի մահվան վշտից մահացած բնակիչների թիվը հասել է 470-ի. այս մասին գրում է life.ru-ն: Տեղական իշխանությունները խոստացել են փոխհատուցել բոլոր այն ընտանիքներին, որոնք տուժել են Ջալիլալիտայի մահվան առիթով սգի պայմաններում: Հստակ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են մահացել սգացող քաղաքացիները, սակայն կայքի փոխանցմամբ գրանցվել են սեփական մարմինը վնասելու մի քանի դեպքեր: Հիշեցնենք, որ Թամիլանդ նահանգի ղեկավարը կյանքին հրաժեշտ է տվել դեկտեմբերի 5-ին հիվանդանոցում: Հայտնի է, որ նա տևական ժամանակ ուներ լուրջ առողջական խնդիրներ: Ջայարամ Ջալիլալիտան հաջողակ է եղել նաև դերասանական կարիերայում, իսկ քաղաքական ոլորտում երեք անգամ հաջողացրել է վերընտրվել Թամիլանդ նահանգի ղեկավարի պաշտոնում` չնայած իր անվան շուրջ ծավալված բազմաթիվ կոռուպցիոն աղմկահարույց պատմությունների:
Comments