Էլեկտրաէներգիայի սակագինը անապահով ընտանիքների համար կնվազի 6,2 դրամով
- 12 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Araratnews.am-ը գրում է.
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) աշխատակազմն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի վերահաշվարկը, որը նախաձեռնել էր գազի սակագնի նվազեցման վերաբերյալ մատակարար ընկերության ներկայացրած հայտից հետո։ Առաջարկված որոշման նախագծով` էլեկտրաէներգիայի ամենամեծ էժանացումը կլինի սոցիալապես անապահով ընտանիքների համար։
Ուսումնասիրելով սակագների վրա ազդող գործոնները՝ ՀԾԿՀ աշխատակազմը եկել է եզրակացության, որ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել միջին հաշվով 1,42 դրամով։ Հաշվի առնելով կառավարության նախաձեռնությունը՝ Հանձնաժողովն առանձնացրել է սպառողների նոր խումբ. խոսքը սոցիալապես անապահով ընտանիքների մասին է։ Էլեկտրաէներգիայի սակագնի ամենամեծ նվազեցումը առաջարկվել է այս խմբի համար։
Հանձնաժողովի աշխատակազմի ներկայացրած որոշման նախագծով` սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցվել է 6,2 դրամով։ Պահպանվել են ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային սակագները։ Ըստ այդմ` գործող 46,2 դրամի փոխարեն այս խմբի համար առաջարկվում է 40 դրամ ցերեկային եւ 30 դրամ գիշերային սակագին։ Մի դեպքում էժանացումը կազմում է 13,4, մյուս դեպքում՝ 17,1 տոկոս։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում



















Комментарии