top of page

Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան(տեսանյութ)|Ա1+

  • 12 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փակել են Բագրատունյաց պողոտան, գործարանի դիմաց հավաքվածներին չի գոհացրել ղեկավարության այն պատասխանը, որ պետք է ստանան մեկ ամսվա աշխատավարձ։ Աշխատակիցները նշում են, որ գործարանն իրենց 5 ամսվա աշխատավարձ է պարտք։ Այս պահին ոստիկանության աշխատակիցները հորդորում են նաիրիտցիներին բացել ճանապարհը, սակայն նրանք չեն համաձայնվում։ Այստեղ ժամանեցին նաև ոստիկանության նոր զորքեր։ Վերջիններս մեքենաների մուտքն արգելել են Գործարանային մետրոյից դեպի «Նաիրիտ»։

Комментарии


bottom of page