top of page

ՈՒզում եմ. Սեմ Կալյան (բանաստեղծություն)

  • 12 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Երիտասարդ գրող Սեմ Կալյանը ' իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բանաստեղծություն, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը ստորև: Դատելով Բանաստեղծի գրվածքներից Սեմ Կալյան նրա կեղծանունն է, իսկ նրա իսկական անունը Մովսես Շահվերդյան է: Վայելեք:

Լռել եմ ուզում... Նորից քեզ սիրել` խաբվել եմ ուզում, Թեկուզ և հոգնել` թռչել եմ ուզում, Ահարկու ցրտից սառչել եմ ուզում, Քեզ իմ գրկի մեջ այրել եմ ուզում...

Փախչել եմ ուզում...

Ստեղծած ստիս մեջ ապրել եմ ուզում, Աչքերդ նորից տեսնել եմ ուզում, Ինձ համար թափվող արցունք եմ ուզում Եվ այն շուրթերով սրբել եմ ուզում...

Հուսալ եմ ուզում...

Կարոտս խեղդել` սպանել եմ ուզում, Չմոռանալով սիրվել եմ ուզում: Թեկուզ փախչելով շրջվել եմ ուզում, Հուսալքությամբ լռել եմ ուզում...

Комментарии


bottom of page