Поиск
Թուրքիայի խորհրդարանում քրդերի և թուրքերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ
- Zohrap Amiryan
- 13 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանում վիճաբանություն է սկսել երկրի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների միջև, որը վերաճել է ծեծկռտուքի։
Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով Cumhuriyet թուրքական թերթին, երբ խորհրդարանի ամբիոնին է մոտեցել քուրդ պատգամավոր, նրա հասցեին իշխող կուսակցության պատգամավորները սկսել են դահլիճից ռեպլիկներ բաց թողնել։ Վիճաբանությունը թեժացել է և ծեծկռտուքի վերածվել, ինչի հետևանքով վնասվածք է ստացել խորհրդարանի քուրդ պատգամավորներից մեկը։
Коментарі