top of page

Դեկտեմբերի 13 . Դեպքեր, Ծնունդներ, Մահեր

  • Zohrap Amiryan
  • 12 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Դեպքեր

1522 - Օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։ 1577 - Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկն սկսում է իր շուրջերկրյա նավարկությունը Պլիմութից ։ 1754 - Օսման III-ը դառնում է օսմանյան սուլթան։ 1862 - Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում ( ԱՄՆ Քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտության է մատնում հյուսիսայինների զորքերին։ 1941 - Հունգարիան և Ռումինիան պատերազմ են հայտարարում ԱՄՆ-ին։ 1949 - Իսրայելի Քնեսետը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաքը։ 1959 - Արքեպիսկոպոս Մակարիոս III-ը դառնում է Կիպրոսի առաջին Նախագահը։ 1974 - Մալթան հայտարարվում է հանրապետություն։ 1996 - Քոֆի Անանն ընտրվում է ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղար։ 2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Սադդամ Հուսեյնը։

Ծնունդներ

1504 - Հռոմի Պապ Պիոս V (վ. 1572)։ 1521 - Հռոմի Պապ Սիքստոս V (վ. 1590)։ 1533 - Շվեդիայի թագավոր Էրիկ XIV (վ. 1577 )։ 1553 - Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV (վ. 1610)։ 1797 - Հայնրիխ Հայնե , գերմանացի բանաստեղծ 1811 - Ֆրիդրիխ Վինդիշման , գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ) 1873 - Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ 1883 - Հակոբ Կոջոյան , հայ նկարիչ 1920 - Ջորջ Շուլց , ԱՄՆ Պետական քարտուղար։ 1981 - Էմի Լի, ամերիկացի երգչուհի-երգահան և դաշնակահարուհի

Մահեր

1048 - Բիրունի , պարսիկ գիտնական (ծ. 973 )։ 1124 - Հռոմի Պապ Կալիստրատոս II (ծ. 1065 )։ 1204 - Մայմոնիդ , հրեա փիլիսոփա (ծ. 1135 )։ 1250 - Ֆրիդրիխ II , Գերմանիայի թագավոր (ծ. 1194 )։ 1466 - Դոնատելլո, իտալացի նկարիչ և քանդակագործ (ծ. 1386)։ 1521 - Մանուել I, Պորտուգալիայի թագավոր (ծ. 1469 )։ 1754 - Մահմուդ I, օսմանյան սուլթան (ծ. 1696 )։ 1940 - Ստեփան Աղաջանյան , հայ դասական գեղանկարիչ և ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ (ծ. 1863 )։ 1947 - Նիկոլայ Ռերիխ, ռուս նկարիչ (ծ. 1874 )։

Comments


bottom of page