Ըմպելիք, որը կօգնի ազատվել զարկերակների խցանումներից, ամրապնդել իմունային համակարգն ու մաքրել լյարդը
- Zohrap Amiryan
- 13 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Աթերոսկլերոզը համարվում է առողջական ամենալուրջ խնդիրներից մեկը, որի դեպքում առաջանում են զարկերակների խցանումներ և դանդաղում է արյան հոսքը:
Այս խնդրի խորացման դեպքում բարձրանում է սրտի կանգի, գլխուղեղի կաթվածի և նույնիսկ մահվան վտանգը: Կան նաև մի շարք վատ սովորություններ, որոնք կարող են վատացնել հիվանդի վիճակը: Դրանց շարքին են դասվում ծխախոտի չարաշահումը, ճարպոտ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը, ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, զարկերակային բարձր ճնշումն ու խոլեստերինի բարձր մակարդակը:
Բազմաթիվ դեղամիջոցներն ու վիրահատական միջամտությունն, իհարկե, կարող են արդյունավետ լինել, սակայն դրանք առաջացնում են նաև կողմնակի բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի շատ արագ մաքրել անոթները: Ընդ որում՝ այս բաղադրատոմսը կօգնի ոչ միայն մաքրել անոթները, այլև ամրապնդել իմունային համակարգն ու կարգավորել լիպիդների մակարդակը: Բացի այդ, այն նաև պայքարում է վարակների դեմ և մաքրում է լյարդը:
Բաղադրությունը.
· 1 բաժակ չամիչ,
· 2 ճ.գ. քերած կոճապղպեղ
· 2 ճ.գ. մեղր,
· 4 ճ.գ. կանաչ թեյ,
· 1լիտր ջուր:
Պատրաստման եղանակը.
Ջուրը թույլ կրակի վրա եռացնել, 10 րոպե անց կրակը թուլացնել և ավելացնել թեյը, կոճապղպեղն ու մեղրը: Բոլոր բաղադրիչները խառնել, այնուհետև փաթաթել կաթսան բրդյա կտորով և թրմել 8 ժամ:
Օգտագործման եղանակը.
Ընդունել այս դեղամիջոցն օրական երկու անգամ (ուտելուց առաջ) 150-200 մլ:
Այս միջոցի արդյունավետությունը պայմանավորված է հիմնականում չամիչով, որը պարունակում է ինչպես լուծվող, այնպես էլ չլուծվող մանրաթելեր: Բացի այդ, չամիչը հարուստ է նաև կալիումով ու հակաօքսիդանտներով, որոնք անչափ օգտակար են սրտի առողջության համար:
Մանրաթելերը նաև օգնում են մաքրել օրգանիզմից լեղին, կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և ազատել զարկերակները խցանումներից:
Թարգմանությունը ' Tert.am Medicine-ի
Comments