Ամուսինները պնդում են, որ փաստաբանն ու նրա դատավոր հայրը «մեռելագողությամբ» են զբաղված(VIDEO) |SHAMS
- Zohrap Amiryan
- 13 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Շահումյան գյուղում բնակվող ամուսիններ՝ Վաչիկ և Արմինե Հակոբյանները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինչ-որ դատավոր հայր և նրա փաստաբան աղջիկը արգելում են, որպեսզի իրենք Վաչիկի մորաքրոջը ըստ կարգի հուղարկավորեն։Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հակոբյանն ասում էր. «Ամուսնուս մորաքույրը՝ 84-ամյա Թերեզա Հակոբյանը, իր ամուսնու մահից հետո միայնակ էր բնակվում Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան 1-ին շենքի 11-րդ բնակարանում։ Նրա խնամակալությամբ զբաղվել ենք ամուսիններով, առողջական խնդիրներ է ունեցել, ամեն անգամ բժիշկների մոտ մենք ենք տարել, մեր հնարավորության սահմաններում պահել ենք։ Նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր մեզ հորդորում էին, որպեսզի Թերեզային տեղափոխենք հոգեբուժարան, քանի որ վերջին տարիներին հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն մենք հրաժարվել ենք այդ մտքից։ Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/13/103878/
Comments