Ժողովրդական ապուր «Քրճիկի» պատրաստման եղանակն ու բուժիչ նշանակությունը
- Zohrap Amiryan
- 13 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Անհրաժեշտ պարագաները Տավարի արգանակ՝ 2լ, թթու դրած կաղամբ՝ 400գ, եփած ձավար՝ 140գ, գլուխ սոխ՝ 100գ, թթու դրած վարունգ՝ 100գ, մարվանդակի ճաղ(քարաուզ)՝ 30գ, թթու դրած բազկաճավ՝ 40գ, հալած յուղ՝ 200գ, կարմիր և սև պղպեղ, չոր ծոթրին(ծիթրոն) և արքայախոտ(ռեհան), թարմ գազար՝ 40գ, մաղադանոս՝ 30գ, գետնախնձոր՝ 100գ:
Պատրաստման եղանակը
Թթու կաղամբը լվանալ, մանր կտրտել և լցնել եռացող արգանակի մեջ, 15 րոպե հետո ավելացնել կտրտած թթու վարունգը, գազարը, մարվանդակը, թթու դրած բազկաճավը, չոր ծոթրինը, կտրտած գետնախնձորը(կամ կարտոֆիլը) և նախապես եփած ձավարը: Վերջինս եփելուց հետո պատրաստել սոխեռած, որի մեջ լցնել նաև կարմիր ու սև պղպեղ: Մատուցելուց առաջ ավելացնել չոր արքայախոտը և մաղադանոսը: Բուժիչ նշանակությունը
Արտակարգ օգտակար է ինչպես սրտանոթային հիվանդությունների, այնպես էլ ֆիզիկական ու մտավոր հոգնածության դեպքում:
Խորհուրդ է տրվում, ըստ ցանկության, քրճիկի եփման ընթացքում ավելացնել նաև մանր կտրտած սերկևիլ՝ մոտ 40գ:
«Հայկական խոհանոցի բուժիչ նշանակություն ունեցող մի շարք ուտեստների բաղադրատոմսեր». Սերգեյ Հունանյան
Comments