top of page

Ադրբեջանը փորձում է Իսրայելի օգնությամբ հակակշիռ ստեղծել հայ-իրանական հարաբերություններին

  • Zohrap Amiryan
  • 13 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Armedia.am-ը գրում է.

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանում սպասում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նույն օրը երեկոյան Նեթանյահուն մեկնելու է Ղազախստան: Ադրբեջանում Նեթանյահուն հանդիպելու է երկրի նախագահի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ: Այլ մանրամասներ կողմերն այցի վերաբերյալ չեն հրապարակում:

Նշենք, որ Ադրբեջանում Իսրայելի վարչապետի այցին վաղուց են սպասում: Արդեն մի քանի տարի է՝ այցի վերաբերյալ լուրեր են տարածվում, բայց այն այդպես էլ չի կայանում:

Եվ չնայած պաշտոնական տեղեկությունների բացակայությանը՝ թեժ քննարկումների առիթ է դարձել Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության խորացման հնարավորությունը: Մասնավորապես, իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը Breaking Israel News-ին տված հարցազրույցում խոսել է Նեթանյահուի այցի «ռազմավարական կարևորության» մասին: Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ կողմերը բանակցություններ են սկսել անվտանգության համաձայնագրի շուրջ՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին համաձայնագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի, և երկու երկրները կկարողանան ստորագրել այն:

Տեղեկության համաձայն կողմերը պարտավորություն են ստանձնել ընդլայնել համակողմանի համագործակցությունն անվտանգության ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար: Իսկ Իսրայելը պարտավորվել է տեխնիկական սարքավորումներ և առաջադեմ անվտանգության համակարգեր տեղակայել և մոբիլիզացնել Ադրբեջանում:

Իսրայելցի պաշտոնյան նաև հայտնել է, որ «նախնական համաձայնությամբ Մոսադը սերտորեն աշխատելու է Ադրբեջանի կառավարության հետ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության, հեղաշրջման փորձերի դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային բազմակողմ կոալիցիաների ձևավորման հարցերում»: Այս նպատակով Մոսադի մի շարք փորձառու գործիչներ տեղակայվելու են Բաքվում:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը, հատկապես էներգետիկ և ռազմական ոլորտում, վերջին տարիներին էապես ակտիվացել է: Մասնավորապես, Իսրայելի նավթի 20-40%-ը մատակարարվում է Ադրբեջանից: 2012 թվականին Իսրայելը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ, որը նախատեսում էր Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառք: 2016 թվականի հոկտեմբերին տեղեկություն հայտնվեց նաև այն մասին, որ Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել:

Մանրմասները սկզբնաղբյուրում

コメント


bottom of page