top of page

Nokia-ն հեռախոսների շուկա է վերադառնում` 26 դոլարանոց բջջայինով

  • Zohrap Amiryan
  • 13 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը հղում կատարելով Корреспондент կայքին գրում է.

Nokia ընկերությունը հեռախոսների շուկա է վերադառնում իր առաջին արտադրանքով` Nokia 150 բջջայինով, որը ներկայացվում է ընկերության բնորոշ տեսքով: Սպասվում է, որ հեռախոսի պաշտոնական ցուցադրությունը կկայանա Բարսելոնայում կայանալիք MWC ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվելու է 2017-ի մարտին: Nokia 150 հեռախոսն ունի երկու SIM-քարտի հնարավորություն, 2.4 դյույմ անկյունագծով էկրան` 320×240 պիքսել կետայնությամբ: Գաջեթով հնարավոր է միանալ FM-ռադիոյին և MP3 երաժշտություն լսել: Հեռախոսը համալրված է Bluetooth-ով և 32 ԳԲ ծավալով microSD հիշողության քարտով: Նախատեսվում է հեռախոսի վաճառքն սկսել հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում: Նորագույն հեռախոսի արժեքը կկազմի 26 դոլար:

Comments


bottom of page