top of page

«Նաիրի» ԲԿ-ում քիչ առաջ մահացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

  • Zohrap Amiryan
  • 13 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

Այսօր քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այդ մասինPanorama.am-ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

Դեկտեմբերի 25-ին Արմեն Երիցյանը կդառնար 56 տարեկան:ԿրթությունԱվարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը1986 թ. - ավարտել է ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցը1990 թ. - ավարտել է ԽՍՀՄ Վոլգոգրադի ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետը1996 թ. - ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան1996-1999թթ. - ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիա (դոկտորանտուրա)Աշխատանքային գործունեություն1982-2010 թթ. - ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ2010 թ. մարտից - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար2014 թ. դեկտեմբերի 1-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-197-Ա հրամանագրով ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-198-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար2016 թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ Նախագահի ՆՀ-1058-Ա հրամանագրով վերանշանակվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ԿոչումԳեներալ-մայորՊարգևներ2000 թ. - "Արիության մեդալ" ՀՀ Նախագահի կողմից2006 թ. - "Հասարակական կարգի գերազանց պահպանման համար" մեդալ ՀՀ Նախագահի կողմից2006 թ.- "Մխիթար Գոշ" մեդալ ԼՂՀ Նախագահի կողմից2009 թ.- ՀՀ վարչապետի հուշամեդալ2012 թ.- ԼՂՀ վարչապետի հուշամեդալ2012 թ.- "Մարտական ծառայության մեդալ" ՀՀ Նախագահի կողմիցՄի շարք գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից մեդալներ, անվանական զենքերԱյլ տվյալներ1979-81 թթ. - ծառայել է խորհրդային բանակում13 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԵՊՀ իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամԲնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամՌուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամՀայաստանի Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամԲնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամԳիտությունների և մշակույթի արևմտաեվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ"Արարատ" գիտության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամԱշխարհի ազգերի հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսԱնձնական տվյալներԱմուսնացած է, ունի երկու դուստր, երեք թոռ:

Comentários


bottom of page