top of page

Արգելափակվել են ավտոմեքենաներ

  • Zohrap Amiryan
  • 14 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումրց դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LQ 549 պ/հ (վարորդ` Ռ. Ղ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ավետիսյան փողոցում՝ հուշարձանի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ. ГАЗель մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը և արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները դուրս են բերել արգելափակումից ГАЗель մակնիշի 34 PC 842 պ/հ ավտոմեքենան, տուժածներ չկան:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 05.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՎԱԶ-2199 մակնիշի 35 CX 350 պ/հ ավտոմեքենան խափանվել է:

Փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են երթևեկելի հատվածից:

Comments


bottom of page