top of page

Հունական ծագմամբ Էդ. Շարմազանովը կողմ է դրակոնյան օրենքներին(տեսանյու)|Ա1+

  • Zohrap Amiryan
  • 14 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Հանրապետական կուսակցությունը ունի քաղաքական կամք եւ համարձակություն գնալու այս քայլին եւ պայքարելու ապօրինի հարստացման դեմ: «Այս օրենսդրական նախաձեռնությունը ռեֆորմ է, որովհետեւ այն կանխելու է բոլոր այն չարաշահումները եւ չարաշահողներին, որոնք գնալու են ապօրինի ճանապարհով»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Միաժամանակ ապօրինի հարստացման դեմ պայքարը, ըստ ԱԺ փոխնախագահի, չպետք է լինի մահակ քաղաքական հետապնդումների համար. « Պետական բյուջեից փող գողանալը բարոյական չէ եւ այստեղ ես որպես հունական ծագում ունեցող անձնավորություն՝ կողմ եմ այն դրակոնյան օրենքներին, որոնք մ.թ.ա. 6-րդ դարում եղել են հին Հունաստանում: Բյուջեից փող գողանալը պետք է լինի դատապարտելի»:

Comments


bottom of page