Поиск
ՀՀԿ-ում չեն կարծում, թե Սեյրան Օհանյանն իրենց կընդդիմանա(տեսանյու)|Ա1+
- Zohrap Amiryan
- 14 дек. 2016 г.
- 1 мин. чтения
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին անհասկանալի է Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցությունը Ազգային Ժողովի ընտրությունների շրջանակներում իշխանության վերադառնալու մասով. «Ընչի Վարդան Օսկանյանը իշխանությունից դու՞րս է եղել, Վարդան Օսկանյանը երկար տարի արտգործնախարար էր, Սեյրան Օհանյանը երկար տարի պաշտպանության նախարար էր»: Հանրապետական պատգամավորը ոչ մի կերպ համաձայն չէ, որ այս մարդիկ հատկապես ընդդիմության դիրքերից պայքարելու են Հանրապետականից շատ ձայներ խլելու համար՝ իրենք իրենց համար են մասնակցում. «Ցանկացած կուսակցություն, որը մասնակցում է ընտրության, նա չի մասնակցում որեւէ մեկին հեռացնելու, նա մասնակցում է Ազգային ժողովում իր տեղն ունենալու համար»:
Comments