Միմտություն, թե՞ դավաճանություն
- Zohrap Amiryan
- 14 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Միմտություն, թե՞ դավաճանություն։ Արտագաղթի և մարդասպանության իշխանությունները 5 տարում ԱԺ չեն բերել ոչ մի օրենքի նախագիծ, որը կպաշտպաներ ժողովրդի շահը։ Ապրիլյան պատերազմի մեր 120 զոհերի առնվազն կեսը նույն այդ մարդկանց հանցագործությունների արդյունք են։ Չլինեին այդ հանցագործությունները բանակի հանդեպ, ապա մեր տասնյակ եղբայրներ հիմա գերեզմաններում չէին լինի։ Իսկ հիմա` ՍԵՆՍԱՑԻԱ` հանցագործները որոշել են զինվորներին լավությո՜ւն անել և «1000 դրամի»-ի օրենքն են բերել։ Ո՞վ կարող է հավատալ այս հեքիաթին։ Հավատացողները եթե դավաճաններ չեն, ապա ո՞վ են։ Նրանք քաղաքականության մեջ ծծկեր երեխաներ են, որ նույնիսկ պարզ փաստերը վերլուծելու ունակությունը չունեն, էլ ուր մնաց որևէ լուրջ պատասխանատվություն ստանձնեն։
Yorumlar