top of page

Փակ են Բերդ-Ճամբարակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռ

  • Zohrap Amiryan
  • 15 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 11.20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը:

Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սպիտակ-Ալագյազ, Սարավան-«Զանգեր», Արտենի-Թալին-Մաստարա, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Դիլիջան քաղաքներում, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին բուք է:

Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Comentarios


bottom of page