Поиск
«Ցանկացած մեկը դատապարտվում է, գնում ՔԿՀ եւ քրեականության համալսարան ավարտում»(տեսանյութ)|Ա1+
- Zohrap Amiryan
- 15 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Վերջին մի քանի տարվա ընթացքում 8 անգամ նվազել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվողների թիվը: Մինչդեռ՝ այլ երկրներում դատապարտվածների 60-70 տոկոսը պատիժն ամբողջությամբ չեն կրում: «Անհրաժեշտ է, նույնիսկ օրենքի ուժով պարտադրել, որ պատիժը կրողների առնվազն 60-70 տոկոսը վաղաժամկետ ազատվեն, որովհետեւ հաստատ այդքան տոկոս մարդիկ իրենց պատիժն արդեն ստացել են եւ դա իրենց համար բավարար է, որ այլեւս հանցանք թույլ չտան»:
Comments