Поиск
Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է՝ հասնելով 11.3 տոկոսի
- Zohrap Amiryan
- 15 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Թուրքիայում գործազրկության մակարդակը աճել է:
Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվակայքին Թուրքիայի վիճակագրական ընկերությունը զեկույց է հրապարակել 2016թ. սեպտեմբերի դրությամբ աշխատանքային ներուժի վիճակի վերաբերյալ:
Ըստ զեկույցի՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկությունը Թուրքիայում աճել է 1 միավորով՝ կազմելով 11.3 տոկոս: Ընդ որում, 15-24 տարեկանների շրջանում գործազրկությունն աճել է 1,4 միավորով՝ հասնելով 19.9 տոկոսի:
15 տարեկանից բարձր տարիքային խմբին պատկանող գործազուրկների թիվը ողջ երկրում կազմել է 3.523.000, ինչը 420.000-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Թարգմանությունը ` Armedia.am-ի
Comments