Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ|ԱԻՆ
- Zohrap Amiryan
- 15 дек. 2016 г.
- 2 мин. чтения

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ ջրամբարում, հերթապահություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է բարձրանալ «Միդեի Դար» կոչվող տարածք, ճանապարհն անանցանելի է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի բացման աշխատանքներ. «Grand Cherokee» մակնիշի 34 CL 940 պետհամարանիշով ավտոմեքենան շարունակել է ընթացքը:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.48-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Altima» մակնիշի 35 DC 417 պետհամարանիշով (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենան։
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տալվորիկ-Վանանդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 33 DO 877, «ԳԱԶ-3110» մակնիշի 34 TS 116 և «ԳԱԶ-3110» մակնիշի 07 ՕՕ 376 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.37-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ՊԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՊԱԶ մակնիշի 3692Լ պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.46-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Կաքավաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԵրԱԶ մակնիշի 34 MT 781 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.11-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատավան թաղամասի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ford Transit մակնիշի 42 ՍԼ 780 պետհամարանիշով ավտոմեքենան (12 ուղևոր):
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.45-ին տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ-Արտենի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ-24 մակնիշի 65 ՏՍ 430 (1 ուղևոր), BMW 525 մակնիշի 94 CC 004 (1 ուղևոր) պետհամարանիշերով և УАЗ մակնիիշի առանց պետհամարանիշի (3 ուղևոր) ավտոմեքենաները:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.07-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 1-ին կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Vectra մակնիշի 34 NR 490 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Սուսեր-Ցամաքասար ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (2 ուղևոր):
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 10 OF 077 պ/հ (վարորդ՝ Շ. Ն.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 22 MM 622 պ/հ (վարորդ՝ Ն. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Արտենի 1-ին կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 2902Լ պ/հ (վարորդ` Կ. Մ.) ավտոմեքենան և 17 ուղևոր:
Comentarios