Поиск
«Հաղթողի համար դժվար է բանակցություններ տանելը»(տեսանյութ)|Ա1+
- Zohrap Amiryan
- 15 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Մի քանի օր առաջ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը Ղարաբաղ կատարած իր այցելությունը պատճառաբանում էր նրանով, որ լավ ժամանակներ չեն սպասվում. «Հիմա այն ժամանակահատվածն է, որ եւ զորքը, եւ բնակչությունը, եւ ԼՂՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս հայտարարությունից անակնկալի չի եկել, ըստ նրա, Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ հրադադարը խաբուսիկ է, Ադրբեջանից ինչ ասես կարելի է սպասել. «Եթե մենք այս պահին հանգստացնենք մեր զորքերին, մեր հանրությանը հանգստացնենք, որ մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք եւ ոչինչ չի կարող լինել, ինձ թվում է, որ մենք դրանով բավական անլուրջ հայտարարություն կատարած կլինենք»:
Comentários