top of page

Ադրբեջանում ուժեղ քամին տապալել է նավթահավաքման կետ. կան անհետ կորածներ

  • Zohrap Amiryan
  • 15 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Այսօր, առավոտյան 05:00-ին Ադրբեջանում ուժեղ քամին շուռ է տվել՝ Կասպից ծովում Նարիմանովի անվան «Ազնևթ» Արտադրական միավորման Նավթագազարդյունահանման վարչության թիվ 3 նավթահավաքման կետի 150 մ երկարությամբ էստակադայի մի մասը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվակաները SOCAR-ում, էստակադան շուռ է եկել՝ նրան հարակից հրապարակի եւ բնակելի տնակի հետ մեկտեղ: Նախնական տվյալների համաձայն, անհայտ կորած են համարվում՝ նավթի հավաքման կետում հերթապահություն կրող 5 մարդ և բնակելի բլոկում գտնվող ևս 5 մարդ:

Դեպքի վայր են ներգրավել ԱԻՆ-ի եւ Ադրբեջանի Կասպիական նավատորմի նավերը: Ներկա ժամանակ շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները: SOCAR-ի, ԱԻՆ-ի եւ «Ազնևթ»-ի ղեկավարությունը գտնվում է դեպքի վայրում:

Comments


bottom of page