Հիմա էլ հնդկական սերիալներն են չէ՞. Սերժ Սարգսյան
- Zohrap Amiryan
- 15 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է, որ ներկայիս սերիալներով մի ամբողջ ազգ է դեգրադացվում։ «10 տարի առաջ էլ նույն դեգրադացիան էր, պարզապես ծագման երկրներն էին տարբեր, հիմա էլ հնդկականներն են չէ՞»,-նշեց Սարգսյանը: Մշակույթի գործիչների հետ հանդիպման տեսաձայնագրությունը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության եթերով: Նախագահն իր խոսքում նշել է, որ մասնավոր ընկերությունները սերիալներ ցուցադրելը պատճառաբանում են ռեյտինգով. «Ասում են շուկան փոքր է, ռեկլամ տվող չկա»,-ասել է Նախագահը։ Նա ընդգծել է, որ պետությունն առաջին հերթին պատասխանատվություն է կրում Հանրային հեռուստաընկերության համար: «Հանրայինը շատ կշտամբանքի տեղ չունի»,-ասել է նա։
Comments