Поиск
Արցախ այցելելու համար Մինսկում ձերբակալվել է հայտնի բլոգեր Լապշինը
- Zohrap Amiryan
- 15 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Անցյալ գիշեր Մինսկում - Բելառուս, ձերբակալվել է՝ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Լապշինը` «Ադրբեջանի խնդրանքով հենց նոր ինձ ձերբակալել է Մինսկի ոստիկանությունը։ Ես Մինսկի Պերվոմայսկիի ներքին գործերի շրջանային վարչությունում եմ»:
Հիշեցնենք, Լապշինը դեռ 2011 թ. ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ, Արցախի Հանրապետություն այցելելու համար: Տվյալ պահին Ադրբեջանի եւ Բելառուսի համապատասխան կառույցները բանակցություններ են վարում՝ Լապշինին Բաքու փոխանցելու համար:
P.S` սա էլ մեր գրողի տարած գործնկեր Բելառուսը:
Comments