top of page

Ծնվել է Հասմիկ Կարապետյանի առաջնեկը

  • Zohrap Amiryan
  • 15 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի և երաժիշտ Շանթ Կիրմիզյանի ընտանիքում դեկտեմբերի 15-ը կարևորագույն օր է դարձել: Երգչուհին այսօր մայր է դարձել: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Հասմիկն ամուսնուն՝ Շանթ Կիրմիզյանին, դուստր է պարգևել: Զույգը փոքրիկին տվել է Տաթև անունը:

Մինչև վերջին պահը Հասմիկն ամեն բան անում էր՝ հղիությունը գաղտնի պահելու համար: Այսօր արդեն նրա փոքրիկը լույս աշխարհ է եկել: Երգչուհին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում է:

Երգչուհու համար բալիկ ունենալը մեծագույն երազանք էր: Այս մասին նա բազմիցս խոսել է: 2016 թվականին ընդառաջ իր հարցազրույցներից մեկում Հասմիկը նշել էր, որ ցանկանում է այս տարի մայրանալ:

Օրվա լրահոսը եվս միանում է շնորհավորանքներին և ցանկանում փոքրիկին անհոգ մանկություն

Comentarios


bottom of page