Տարվա թոփ 3 մամլո խոսնակները
- Zohrap Amiryan
- 16 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Տարվա թոփ 3 մամլո խոսնակները:
Ցավոք սրտի էս տարի մի փոքր փոփոխության է ենթարկվելու իմ ցանկը ու կարող եք չհամաձայնվել իմ հետ, ես ընդամենը գրում եմ իմ կարծիքը: Իմ կողմից շատ սիրված Աշոտ Ահարոնյան (Զորավար ջանիս խոսնակը): Աշոտը, ինչպես ամեն տարի, այս տարի է բարձր պատվով ու պատասխանատվությամբ մոտեցավ իր աշխատանքին ու արեց հնարավորինս, որպեսզի ՀՀ հասարակ քաղաքացին լինի տեղեկացված ու, կոնկրետ իմ օրնակով, արձագանքեց բոլոր խնդրանքներին, առաջարկներին ու քննադատություններին: Աննա Օհանյան: Ինքը իմ ամենասիրած հանրապետականներից մեկնա ու ինքը աշխարհում էն հազվագյուտ բլանդինկեն է, ով շատ սևահերերից շատ անգամ խելացի է: Աննան՝ Սուրեն Կարայանի նորանշանակ մամլո խոսնակն է ու մոտ 15 օրվա ընթացքում նա ապացուցեց, որ խոսնակը կարա իր անհայտ շեֆին դարձնի համացանցի ամենահայտնի քաղ գործիչներից մեկը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Աննայի մասին մենք դեռ շատ ու շատ կլսեք ու վստահ եմ, որ Աննային և իր ղեկավարին ուղղված ոչ մի հարց անպատասխան չի մնա: Աննան շատ մեծ շանսեր ունի էս կյանքում ու տոննով խելք: Անուշ Դանիելյան: Սոցապ նախարարի ոչ ցուցամոլ, բայց շատ աշխատասեր մամլո խոսնակը առաջին անգամ իմ ցուցակում է: Շատերդ հաստատ չեք նկատել նրա ակտիվությունը համացանցում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ նրա կատարած լավ աշխատանքի ու որակյալ աշխատանքի մասին ձեզ կպատմեմ այդ նախարարությունում խնդիրների առաջ կանգնած մարդիկ: Ես բազմաթիվ անգամներ եմ լսել, որ էտ նախարարությունում բոլոր խնդիրներին ինքը ականջալուր է ու բոլոր խնդիրներին փորձում է հնարավորության սահմաններում օգնել: Իսկ այն, որ մենք սոցապից ստանում եք միմիայն մաքուր ու չաղավաղած լրատվությունը, դա Անուշի շնորհքն է: Թող ինձ ներեն իմ ամենասիրելի Զոհրապ Եգանյանը ու Անի Սմբատյանը, բայց իրանք, ոչ իրանց մեղքով, էս տարի իրականում աշխատեցին իրենց ուժերի նվազագույն չափով:
Միևնույն է շնորհակալ եմ բոլոր խոսնակներին, քանի որ նրանք մեզ ու իրանց շեֆերին կապող ամենակարևոր օղակն են:
Comments