Поиск
Շուրջ 2250 անվանում դեղ այսուհետ վաճառվելու է դեղատոմսով(տեսանյութ)|Ա1+
- Zohrap Amiryan
- 16 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը , որով Հայաստանում արտոնագրված շուրջ 4500 անվանում դեղերի գրեթե կեսն այսուհետ վաճառվելու են դեղատոմսով: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեղատոմսով դառնալու են ոչ միայն հակաբիոտիկները, այլեւ ներարկման համար նախատեսված լուծույթները: «Եթե անգամ նույն դեղը հնարավոր է ձեռք բերել դեղահաբի տեսքով եւ առանց դեղատոմսի, ապա ներարկման համար նախատեսված լուծույթը պարտադիր պետք է լինի դեղատոմսով»:
Comments