Րոպեներ առաջ ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից անհապաղ հրավիրաված անվտանգությ
- Zohrap Amiryan
- 15 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Րոպեներ առաջ ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից անհապաղ հրավիրաված անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել են վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Գլխավոր շտաբի պետ , գեներալ Հուլուսի Աքարը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Ազգային հետախուզական կազմակերպության պետ (MIT) Հաքան Ֆիդանը: Պետք է նշեմ, որ արտաքին գործերի նախարարը ընդհատել է իր արտասահմանյան այցը և վերադարձել է Անկարա մասնակցելու խորհուրդի նիստին: Ըստ, ոչ պաշտոնական աղբյուներնի նիստում քննարկվել է դեկտեմբերի 14-ին Թուրքիա ներթափանցաց մահապարտ ահաբեկիչների հարցը, որոնց մասին ստացվել է ստույգ տեղեկություն: Կրկին ըստ ոչ պաշտոնական աղբյուրների , որոշում է ընդունվել ավիահարվածներ հասցնել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության զինյալների թիրախներին :
Comments