top of page

7 պատճառ՝ շաքարային դիաբետի բուժման ժամանակ հալվե (ալոե) օգտագործելու համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 16 дек. 2016 г.
  • 3 мин. чтения

Շաքարային դիաբետը համարվում է աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկը: Ժողովրդակայն բժշկության մեջ կան այս հիվանդության բուժման բազմաթիվ մեթոդներ, որոնցից մեկը հալվեն է: Հալվեն համարվում է շատ արդյունավետ բնական միջոց, որն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Հալվեն շատերին ծանոթ անչափ օգտակար բույս է, որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Այն օգտագործվում է ինչպես բժշկության մեջ, այնպես էլ կոսմետոլոգիայում:

Այս բույսը կա շատերի տանը, սակայն այն հիմնականում օգտագործվում է տարբեր հիվանդությունների կամ մաշկային խնդիրների բուժման համար:

Բազմաթիվ գիտափորձերի ու ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ հալվեն նաև շատ արդյունավետ է շաքարային դիաբետ բուժման ժամանակ և օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Սակայն գոյություն ունի շաքարային դիաբետի մի քանի տեսակ, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է որոշակի բուժում, ուստի հարկ է նշել, որ հալվեն հարմար է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար: Սա կօգնի հիվանդներին խուսափել ինսուլինի ներարկումներից կախվածություն ձեռք բերելուց:

Շաքարային դիաբետի տեսակները

1-ին տիպի շաքարային դիաբետ. այս դեպքում մարդու օրգանիզմում ինսուլին չի արտադրվում, ինչի հետևանքով նա անընդհատ ունենում է ինսուլինի ներարկումների կարիք:

2-րդ տիպի շաքարային դիաբետ. այս հիվանդությունն ավելի շատ հանդիպում է տարեցների մոտ: Այս դեպքում մարդու օրգանիզմում ինսուլին արտադրվում է, սակայն նրա մարմնի բջիջները դադարում են այն օգտագործել ինչպես հարկն է:

Ինչպես է հալվեն օգնում հաղթահարել շաքարային դիաբետը

Հալվեի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այս բույսն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը շատ օգտակար է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում: Սակայն արդյունավետ բուժման համար հարկավոր է իմանալ, թե ինչպես է պետք օգտագործել հալվեն և պարբերաբար ընդունել այն:

Այսօր ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են շաքարային դիաբետից, ինչն անհանգստացնում է բժիշկներին, քանի որ օրեցօր այդ թիվը շարունակում է աճել: Սակայն հիվանդների ապրելակերպն ու սովորություններն ուսումնասիրելու դեպքում հիվանդության տարածման փաստը կդադարի զարմացնել:

Հաշվի առնելով շաքարային դիաբետի վտանգավորության աստիճանը՝ բժիշկները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր գտնվել սննդի հարցում և վերանայել սովորություններից մի քանիսը: Նաև պետք չէ մոռանալ որոշ բնական միջոցների օգտակարության մասին, ինչպիսին հալվեն է:

· Հալվեն բնական եղանակով է իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը: Այս բույսի հյութը փոխազդում է գլյուկոզայի հետ, ինչի արդյունքում հիվանդի վիճակը բարելավվում է:

· Հալվեի պարբերաբար գործածությունն ամրապնդում է երիկամների և հաստ աղիների առողջությունը (շաքարային դիաբետի դեպքում այս օրգաններն առաջինն են տուժում):

· Պարբերաբար հալվե գործածելով և ածխաջրերից հրաժարվելով՝ մարդը կարող է դադարեցնել հիվանդության զարգացումն առանց դեղամիջոցների:

· Օրական ընդամենը 5-15 մլ հալվեյի հյութը կօգնի զգալիորեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

7 պատճառ՝ շաքարային դիաբետի բուժման ժամանակ հալվե օգտագործելու համար

1. Հալվեն պարունակում է գլյուկոմաննան՝ լուծվող մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար:

2. Հալվեի մեջ պարունակվող անտրախինոնները, օրգանական ֆենոլներն ու լեկտինները նույնպես շատ մեծ դեր են խաղում արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման հարցում:

3. Հալվեով բուժվելու դեպքում ընդամենը 2 ամսում կարելի է իջեցնել շաքարի մակարդակը 50%-ով:

4. Այս բույսը նպաստում է օրգանիզմը կուտակված տոքսիններից ու շլակներից մաքրելուն, ինչը նույնպես օգնում է իջեցնել շաքարի մակարդակը:

5. Բացի շաքարային դիաբետից, հալվեն նաև բուժում է դիաբետի հետևանքով առաջացած այլ հիվանդությունները (օրինակ՝ մաշկի փոքրիկ վերքերն ու խոցերը, վարակներ և այլն): Այն պարունակում է ինչպես մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, այնպես էլ հակաբորբոքային նյութեր:

6. Հալվեի պարբերաբար գործածությունը խթանում է ինսուլինի արտադրությունը, ինչը շատ մեծ նշանակություն ունի 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար:

7. Եվ վերջապես հարկ է նշել, որ հալվեն բնական բուժիչ միջոց է, որի գործածությունը շաքարային դիաբետի բուժման համար չի առաջացնի ոչ մի կողմնակի բարդություն:

Ինչպես հարստացնել սննդակարգը հալվեով

Արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հալվեյի հյութը, որը կարելի է ստանալ բույսի ճյուղերից: Հարկավոր է ընդունել օրական մեկ թեյի գդալ հալվեի հյութ և աստիճանաբար մեծացնել չափաբաժինը՝ հասցնելով օրական 3 թեյի գդալի, ինչը կդարձնի բուժումն ավելի արդյունավետ:

Կարելի է նաև հալվեյի հյութն ավելացնել տարբեր բնական հյութերին ու կոկտեյլներին: Այն շատ լավ է համադրվում այլ մրգերի ու բանջարեղենի հետ:

Թարգմանությունը ` Tert.am Medicine

Comments


bottom of page