top of page

Ինչպես ընդամենը 60 վայրկյանում մեղմացնել ականջի ցավը

  • Zohrap Amiryan
  • 16 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Ականջի ցավը շատ տհաճ խնդիր է, որի դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել մասնագետի օգնությանը՝ ցավի առաջացման պատճառը հայտնաբերելու համար:

Ականջի ցավը հաճախ պարզապես անտանելի է լինում, սակայն եթե բժիշկին այցելելու հնարավորություն չկա, ապա կարելի է մեղմացնել ցավը մի հիանալի միջոցի օգնությամբ, որը կա յուրաքանչյուրի խոհանոցում:

Այդ հրաշալի միջոցը խնձորի քացախն է, որն իր հզոր հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ արդյունավետ կերպով պայքարում է տարատեսակ վարակների դեմ:

Հարկավոր է խառնել քացախն ու սպիրտը (1:1 հարաբերակցությամբ), այնուհետև կաթեցնել խառնուրդն ականջի մեջ: Գլուխը հարկավոր է թեքել և երբ այն կրկին ուղիղ դիրքով լինի, ցավը կմեղմանա: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ:

Սա բնական միջոց է, որը ոչ միայն կմեղմացնի ցավը, այլև կմաքրի լսողական անցուղին:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել:

Թարգմանությունը ` Tert.am Medicine

Comments


bottom of page